Վարորդական իրավունքի բալային համակարգ է լինելու, իսկ խմած քշելը կքրեականացվի25 օգոստոսի 2018 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վարորդական իրավունքի բալային համակարգ է ներդրվելու, որը թույլ կտա զրկել կարգազանց վարորդներին մեքենա վարելու իրավունքից։ Այս մասին, «Շանթ» հ/ը հաղորդմամբ, ասել է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում։ «Վարորդը պետք է գիտակցի, որ կարող է կորցնել վարորդական իրավունքը: Վարորդը պիտի գիտակցի, որ բալերը ոչ միայն տուգանք են լինելու, այլև տուգանքին զուգահեռ բալերը նվազելու են և դառնան 0, իսկ 0-ի դեպքում վարողը կորցնելու է վարորդական իրավունքը», - նշել է Օսիպյանը։ «Ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության կենթարկենք: Կարծում եմ, որ սա շատ նպաստավոր կլինի»,- ասել է նա: Օսիպյանն ասել է նաև, որ այն երկրներում, ուր բալային համակարգ է կիրառվել, մեկ ամսվա ընթացքում մահվան դեպքերը նվազել են: 2017 թվականին ՀՀ ճանապարհներին եղել է ավելի քան 3500 ավտովթար, զոհվել է 279 մարդ, վիրավորվել մոտ 5200-ը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |