ՊՆ-ն հաստատում է հայկական կողմի հետաքրքրվածությունը հնդկական զինատեսակներով![]() 25 օգոստոսի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է հնդկական կողմի հայտարարությանը Երևանի՝ հնդկական արտադրության համազարկային կրակի ռեայտիվ կայաններ գնելու վերաբերյալ հետաքրքրվածության մասին «ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ», - գրել է նա։ Հնդկական Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանը հայտարարել էր, որ ՀՀ-ն հետաքրքրված է Pinaka հրթիռահրետանային համակարգով։ Վերջինս 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնում է, որ հնդիկ ինժեներները համակարգի համար ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարվող հրթիռ։ Իսկ 2017-ի դեկտեմբերին հնդկական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառվող ռադարների և հեռահար հրետանու համար նախատեսված սպառազինության ձեռքբերմամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |