Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը կարելի է «խաղաղություն» անվանել13 մայիսի 2008 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Կարեւոր է ոչ թե հենց Բիշկեկի արձանագրությունը, այլ այն, որ 14 տարի է հակամարտության կողմերի միջեւ հրադադար է տիրում, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունը կարելի է անվանել «խաղաղություն»: «Ես համաձայն չեմ, որ ասում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: Եթե չեն կրակում, նշանակում է խաղաղ գործընթաց է: Բիշկեկի արձանագրությունը փաստաթուղթ էր, որը ամրագրում էր դրությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության գծում 1994 թվականին: Եւ այդ դրությունը պահպանվում է մինչ օրս»,- նշել է Իսկանդարյանը:1994 թվականի մայիսի 12-ին կնքվել է Բիշկեկի արձանագրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարներ Պավել Գրաչյովն ու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը այդ պահին չստորագրեց. նրան շտապ կանչել էին Բաքու: Ավելի ուշ ադրբեջանական կողմը փաստաթուղթն ստորագրեց Բաքվում, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկար ժամանակ հրադադար հաստատվեց: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |