«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է հետաձգվել27 օգոստոսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է ավելի ուշ հեռարձակվել, քան ծրագրվում էր: Ըստ կինեմատոգրաֆիստ Ջո Բաուերի, որը պատասխանատու է շոուի հատուկ վիզուալ էֆեկտների համար, նախագիծը հավակնելու է 2020 թվականի «Էմմիի» մրցանակներին: Մրցանակին հավակնելու համար սերիալը պետք է եթեր դուրս գա 2019-ի հունիսի 1-ի և 2020 թվականի մայիսի 31-ի ընթացքում: Այդպիսով, եթերաշրջանի մեծ մասը կթողարկվի 2020-ի ամառվանից ոչ շուտ, գրում է Lenta.ru-ն HuffPost-ի վրա հղումով: Ավելի վաղ նախատեսվում էր «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը թողարկել 2019-ի ապրիլին: Այդ դեպքում այն կկարողանար հավակնել «Էմմիին» արդեն 2019-ին: Այնուամենայնիվ, ըստ մրցանակաբաշխության ներկայացուցչի, կազմակերպիչները երբեմն անում են բացառություններ և եթե մի քանի էպիզոդ թողարկվի մինչև 2019-ի մայիսը, դրանք կարող են հայտնվել հավակնորդների ցանկում: Հուլիսին բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները հայտարարեց, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանն ամենաարյունալին ու էմոցիոնալը կլինի սերիալում: Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով: «Գահերի խաղը» ստացել է 38 «Էմմի» մրցանակ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |