$17 մլն՝ ՓՄՁ-ների ֆինանսավորմանը![]() 27 օգոստոսի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) $17 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել։ Ներգրավված վարկային միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ուղղելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այդ թվում, «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում $3 մլն-ն ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնադրված ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ $4 մլն-ը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է ՀՀ դրամով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |