ՌԴ-ում այլատյացությունն աճել է27 օգոստոսի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարում կտրուկ աճել է այն ռուսաստանցիների քանակը, որոնք կողմ են, որ երկրում սահմանափակվի առանձին ազգությունների ներկայացուցիչների բնակությունը: Այդ են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման մասնակիցները: «Անցանկալի» ազգերի վարկանիշը գլխավորում են գնչուները (աճը 17-ից 32%), չինացիները (աճը 15-ից 31%) և վիետնամցիները (աճը 12-ից 26%): «Եթե ընդհանուր առմամբ ազգային այլատյացության մակարդակն աճել է 12 կետով, ապա այս կամ այն «ոչ ռուսական» դիրքերի ընտրության հաճախականությունը՝ 1,5 անգամ: Այսինքն անբարյացակամ վերաբերմունքի սպեքտրն ընդլայնվել է»,-ասել է կենտրոնի սոցիոլոգ Կարինա Պիպիան, գրում է «Վեդոմոստին»: Ըստ նրա, այլատյացության աճը կարելի է բացատրել հավաքական մեկ այլ դժգոհության՝ կենսաթոշակների բարեփոխման և սպառողական և սոցիալական տրամադրությունների վատթարացման հետ կապված, վերաուղղորդմամբ: Աճել է նաև «Ռուսաստանը ռուսների համար» գաղափարին հավանություն տվող մարդկանց թիվը՝ 10-ից հասնելով 19%-ի: Հարցվածների 39%-ը դրական է վերաբերվում աշխատանքի ընդունման կամ բնակարանի վարձակալման մասին խտրական հայտարարություններին: Հարցման մասնակիցների 67%-ը համարում է, որ կառավարությունը պետք է սահմանափակի ներգաղթյալների հոսքը: Կարելի է արձանագրել այլատյացության աճ, դա պատահական շեղում չէ՝ հաստատել է «Սովա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին: «Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ հակաարևմտյան հիստերիան մի փոքր մեղմացել է, սակայն այլատյացության հետագա աճ հազիվ թե լինի, քանի որ հակաարևմտյան տրամադրությունները հազիվ թե էապես նվազեն»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |