Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ-ում![]() 27 օգոստոսի 2018 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Այդ տեղեկությունը հաստատել են Զինկոմիսարիատում, հայտնում է Sputnik Արմենիան: «Այո, Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ ԶՈւ շարքերում, նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասել է Զինկոմիսարիատի ներկայացուցիչը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել։ Անձնագիր է ստացել նաև Դենի եղբայր Ադամ Բիլզերյանը։ ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի յուրաքանչյուր անձ ըստ օրենքի պետք է հաշվառման կանգնի երկրի զինված ուժերում: Բիլզերյանը ժամանել է Հայաստան օգոստոսի լույս 27-ի գիշերը։ Նա ՀՀ-ում կանցկացնի մի քանի օր, այնուհետև կմեկնի Թաիլանդ։ Դեն Բիլզերյանը վենչուրային կապիտալիստ է, հայտնի պոկեր խաղացող և դերասան:Նրան հաճախ անվանում են «պոկերի արքա» 2015-ի հունիսին Բիլզերյանը հայտարարեց իր թեկնածությունը 2016-ի նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Բիլզերյանն ավելի քան 22 մլն հետևորդ ունի սոցցանցերում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |