Փաշինյան. Բանջարեղենի գները տարօրինակ բարձր են՝ գնաճը կքննարկվի ԿԲ նախագահի հետ27 օգոստոսի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Սեզոնային կարևոր բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: Դրանում համոզվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ այցելելով Գումի շուկա՝ գներին ծանոթանալու: Նա նշել է, որ ահազանգեր կային, որ շուկան թանկ է, հարկավոր էր համոզվել: Վարչապետն ընդգծել է, որ վաճառողների հետ զրույցից պարզել է՝ տարբեր բացատրություններ կային, թե ինչու է գյուղմթերքը թանկ, հայտնում է Aysor.am-ը: «Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, լոլիկի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ խնդիր կա, բայց պետք է հասկանալ, թե խնդիրը որն է՝ ջրի բացակայությունը, թե այն,որ ջուր կա, բայց չարաշահումներ են տեղի ունենում. «Քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդումներ անել»: Դիտարկմանը, թե գներին ծանոթանալուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Փաշինյանը նշել է. «Հիմա ԿԲ նախագահի հետ հանդիպման եմ գնում՝ գնաճի քննարկման»: Օգոստոսի սկզբին Հայաստանում բանջարեղենի և որոշ մրգերի գների աճ է գրանցվել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է անոմալ շոգով, որից տուժել են մրգերն ու բանջարեղենը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |