Գերմանիայի արևելքում բողոքի ցույցի ժամանակ 6 մարդ է վիրավորվել![]() 28 օգոստոսի 2018 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Սաքսոնիայի Հեմնից քաղաքում 6 մարդ թեթև վնասվածքներ է ստացել օգոստոսի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Օգոստոսի լույս 28-ի գիշերը Հեմնիցում ծեծկռտուքի արդյունքում մահացել է 35-ամյա մի գերմանացի: Ըստ չհաստատված տվյալների, ծեծկռտուքին մասնակցել են ներգաղթյալներ: Դրանից հետո հարյուրավոր մարդիկ են դուրս եկել ցույցի Հեմնիցի կենտրոնում: Ակցիային մասնակցել են աջակողմյան ծայրահեղականներ, որոնք սպառնալիքներ են հնչեցրել միգրանտների հասցեին: Սպանության գործով որպես կասկածյալներ են անցնում Սիրիայի 23-ամյա մի քաղաքացի և Իրաքի 22-ամյա քաղաքացին: Հեմնիցի դատարանը նրանց կալանավորելու թույլտվություն է տվել: Ակտիվիստները վնասվածքներ են ստացել, քանի որ ցույցի ժամանակ մրմյանց վրա ճայթուկներ և այլ իրեր են նետել: Ակցիային մասնակցել է մոը 3 000 մարդ, այդ թվում մոտ 2000-ը եղել է ազգյանական: Ձախակողմյանները հավաքել են մոտ 1000 կողմնակից, գրում է ՌԻԱ Նովոստին: Երկու ակցիաներն էլ անցել են քաղաքի կենտրոնում և ավարտվել են ոստիկանության պահանջով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |