«Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով![]() 28 օգոստոսի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են «Լույս» անվանումը ստացած դաշինքով: Այդ մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում: «Լույս» դաշինքը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարում Դավիթ Խաժակյանն է, երրորդում՝ Անի Խաչատրյանը: «Կարո՞ղ էինք պահել «Ելք» դաշինքը: Երևի թե կարող էինք... Դաշինքը պահելու համար մեր կողմից արեցինք հնարավորը, գուցե և անհնարինը: Մենք լավ հասկանում ենք, որ դաշինքը միայն մերը չէ. այն բոլորինս էր դարձել ստեղծումից, 2017-ից մինչ այսօր: Այն ժողովրդական էր, իր էությամբ համատեղ աշխատանքի, համախմբության, ռեժիմի դեմ քաղաքացիական ու քաղաքական ըմբոստության օրինակ... Բայց... Դաշինքները ենթարկվում են նաև ինչ-որ «ներքին ու արտաքին» անհրաժեշտության ավելի խիստ ու ավելի պահանջկոտ օրենքներին: Համենայնդեպս այս փուլում մեր դաշնակիցների կողմից դաշինքի պահպանման անհրաժեշտությունը չկարևորվեց ու չդիտարկվեց որպես սկզբունքային: Նորմալ եմ համարում սա այնքանով, որքանով որ փոխվել է քաղաքական կոնյուկտուրան...սկսեցինք «ԵԼՔ»-ով, գործում ենք «ԵԼՔ»-ով, շարունակում ենք «Լույս»-ով:»,-ասվում է Մարուքյանի գրառման մեջ: Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու ներկա գումարման «Ելք» դաշինքի ղեկավարն է, Անի Խաչատրյանը՝ անդամներից մեկը: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |