Նախարար. Շուկաները բարձրացրել են գյուղմթերքի գինը՝ «ուղենշային» ընդունելով սուպերմարկետներինը![]() 28 օգոստոսի 2018 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարական է տվել ներկայացնել գյուղնախարարության մեկնաբանությունները` շուկայում մթերքի գների բարձրացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ Sputnik Արմենիայի եթերում խոսելով գյուղմթերքի գների աճի մասին։ «Մենք գների տատանումների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք, ինչպես նաև կուսումնասիրենք գների բարձրացման հնարավոր պատճառները»,- ասել է նա։ Խաչատրյանը նշել է, որ տարբեր շուկաներում գները տարբեր են։«Վարչապետն ինքն էլ այցելել էր շուկաներ և տեսել, որ գները տարբեր են։ Որոշակի գների բարձրացում եղավ սուպերմարկետներում։ Շուկաները, «ուղենշային գին» ընդունելով սուպերմարկետների գները, իրենք էլ են բարձրացրել գները, բայց դա հիմնավորված չէ, որովհետև շուկաները չեն հարկվում»,- ասել է Խաչատրյանը։ Նա նշել է, որ նախարարությունը գները կարգավորելու որևէ լծակ չունի։ «Անուղղակիորեն մենք, իհարկե, աշխատում ենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը պետք է հանգեցնի ինքնարժեքի նվազման, դա էլ իր հերթին` գների նվազման»,- ասել է նա։ Գյուղնախարարության ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես կարելի է կարգավորել խնդիրը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այցելելով Գումի շուկա և գներին ծանոթանալով, հայտարարել է, որ սեզոնային բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: «Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, լոլիկի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշել է Փաշինյանը:Նա ընդգծել է, որ խնդիր կա, բայց պետք է հասկանալ, թե խնդիրը որն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |