Դեն Բիլզերյանն Արցախում է

Դեն Բիլզերյանն Արցախում է

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանն Արցախում է:

Բիլզերյանի հետ լուսանկար է հրապարակել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Զրույցը կարծես ստացվում է»,-գրել է Մելիքյանը:

Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ուղղաթիռով, սակայն այն կառավարական չէ: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Դա կառավարական ուղղաթիռ չէ: ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռ է, որի համար դիմել են ՊՆ ու համապատասխան ընթացակարգով ստացել», - ասել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Նա նաև շրջել է Երևանում, այցելել Սևան: Նրան ուղեկցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին: Պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---