Լեհական «w SIECI HISTORII» ամսագրում հայկական թեմաներով հոդվածներ են հրապարակվել

Լեհական «w SIECI HISTORII» ամսագրում հայկական թեմաներով հոդվածներ են հրապարակվել

PanARMENIAN.Net - Oգոստոսի 23-ին վաճառքի է հանվել Լեհաստանում մեծ հեղինակություն վայելող«w SIECI HISTORII»(«Պատմության ցանցերում») գիտահանրամատչելի պատմագիտական ամսագրի 2018-ի սեպտեմբեր ամսվա թիվ 9 (64)-րդ թողարկումը, որտեղ հրապարակվել են հայկական թեմաներով մի շարք հոդվածներ:

Ամսագրում հրապարակվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի «Ժողովրդագրական իրավիճակը Երևանում 19-րդ դարի առաջին քառորդին», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի «Հայաստանի անկախության վերականգնումը և օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ձևավորման գործընթացը (1918թ. մայիս–օգոստոս)»:

Տպագրվել է նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լիլիթ Զաքարյանի «Արցախյան շարժում. ազգային-ազատագրական պայքարից անկախ պետության», պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուկյանի «1988-1990 թվականներին Ադրբեջանի տարածքում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության իրավական ասպեկտները․ Սումգայիթի օրինակով» թեմաներով հոդվածները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ամսագրում հրապարակվել է նաև լեհ պատմաբան Հենրիկ Լիտվինի «Հայը չի ենթարկվում սխեմաներին» վերնագրով հոդվածը, որն անդրադառնում է Լեհաստանի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցած հայազգի գործիչ, դիվանագետ Քշիշտոֆ Սերեբկովիչի կյանքին և գործունեությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---