Վերաքննիչ դատարանը մերժել է Խաչատուրովի փաստաբանի բողոքը28 օգոստոսի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը: «ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է մեր բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Բողոքարկում էինք առաջին ատյանի դատարանի որոշումը Յուրի Խաչատուրովի կալանքը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ»,-ասել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է Panorama.am-ը։ «Նաև վիճարկում էինք դատավարական մի շարք խախտումներ։ Իմ պաշտպանյալի նկատմամբ թույլ են տրվել մի շարք դատավարական խախտումներ, խնդրում էինք հաստատել այդ խախտումների առկայությունը։ Վերաքննիչ դատարանը կալանքի հետ կապված բողոքը մերժել է, բայց քանի որ օրենքով սահմանված ժամկետ կա՝ որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից հանձնելու հետ կապված, ես չգիտեմ՝ դատարանը մնացածի հետ կապված ի՞նչ դիրքորոշում է հայտնել։ Միգուցե որոշ հարցերով ճանաչել է իրավունքի խախտումը»,- ասել է Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ հավելելով, որ մնացած մանրամասները կկարողանա հայտնել, երբ որոշումը կստանա։ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |