Հայաստանում նախատեսվում է 4700 հեկտար անտառ տնկել![]() 28 օգոստոսի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է 4700 հեկտար անտառ տնկել: Այդ նպատակով մշակվող ծրագրի մասին խոսվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հանդիպմանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակության հետ: ՄԱԿ-ի պատվիրակությունը գլխավորում է բնական ռեսուրսների կառավարման մասնագետ, թիմի ղեկավար Ջակոպո Մոնզիլը։ Հանդիպմանը քննարկվել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած ‹‹Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը «Կանաչ կլիմայի հիմնադրամին» ներկայացնելու գործընթացը: Առանձնացված հարցերի շարքում կողմերը դիտարկել են նաև «Կանաչ կլիմայի հիմնադրամի» լիազոր ազգային մարմնի՝ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ծրագրի իրականացման հնարավորությունները, հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |