ՀՀ-ում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ է հայտարարվել29 օգոստոսի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների պահոց, որը ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափորոշիչներ: Դա նախատեսվում է անել հասանելի և պաշպանված ենթակառուցվածքներ ապահովելու նպատակով, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: ՀՀ կառավարությունը որդեգրել է բոլոր ոլորտներում կառավարման և ծառայությունների մատուցման միասնական թվային միջավայր ստեղծելու քաղաքականություն՝ զարգացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները: Թվայնացման գործընթացի գլխավոր խնդիրներից մեկը հասանելի և պաշպանված ենթակառուցվածքների առկայությունն է, օգտվողների թվային հմտությունների բարձրացումը ու կիբերանվտանգության ապահովումը: Հայաստանի տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու փուլով գնման մրցույթ: Գնման հայտերն ընդունվում եմ մինչև 2018-ի սեպտեմբերի 18-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |