Ալբանացիներին ՀՀ գալու համար վիզա չի պահանջվի

Ալբանացիներին  ՀՀ գալու համար վիզա չի պահանջվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության՝ օգոստոսի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ալբանիայի քաղաքացիներին ՀՀ մուտք գործելու համար արտոնագրի պահանջից ազատելու հարցը։

Որոշման հիմնավորման համաձայն, Ալբանիան դեռևս 2013 թվականից ազատել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից, հետևաբար Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սույն որոշման ընդունումը հետապնդում է հայ-ալբանական երկկողմ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման նպատակ։

«Որոշման ընդունումը թույլ կտա Ալբանիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար», - նշվում է հիմնավորման տեքստում։

Նշվում է նաև, որ Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010 թվականից ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---