Ղրղզստանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին ռուս զինծառայողի մասնակցությամբ ՃՏՊ-ի պատճառով![]() 29 օգոստոսի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանության ներկայացուցչին՝ ղրղզական Կանտ քաղաքում ռուս զինծառայողի մասնակցությամբ ՃՏՊ-ի պատճառով: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն: Ռուս զինծառայողը վրաերթի է ենթարկել մի կնոջ ու երեխայի Բիշքեկի արվարձանում, կինը մահացել է: «Ղրղզստանի ԱԳՆ-ն պահանջել է ապահովել մահացու ելքով վրաերթ կատարծ ղրղզական Կանտ քաղաքում տեղակայված Միացյալ ռուսական ռազմակայանի զինծառայող Ազանովի մասնակցությունը Ղրղզստանի իրավապահ մարմինների քնչական միջոցառումներին, ինչպես նաև լիակատար աջակցությունը ՃՏՊ-ի հետաքննությանը և տուժածներին փոխհատուցման տրամադրումը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Ղրղզստանի ԱԳՆ-ի, հանդիպմանը ՌԴ ներկայացուցիչը հայտնել են, որ Ազանովը կալանքի տակ է՝ ռազմակայանի տարածքում: «Ռուսական կողմը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և պատրաստակամություն հայտնել կարգարվորելու նյութական փոխհատուցում վճարելու հարցը, ինչպես նաև ամեն կերպ նպաստել քննչական գործողություններին»,-ասվում է Ղրղզստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Ռուսական ռազմակայանը ղրղզական Կանտում բացվել է 2003-ի հոկտեմբերին որպես ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ավիացիոն բաղադրիչ: Ռազմակայանի գլխավոր խնդիրն աջակցությունն է ՀԱՊԿ ցամաքային գործողություններին: Զինծառայողներն անձեռնմխելիության կարգավիճակ ունեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |