«Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում մոտ 500 երեխա է հետազոտվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսահայ բժիշկների միությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Լոռու մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը։ Այս տարի UMAF-ի բժիշկները ծրագրի ավարտական փուլում 9 օրվա ընթացքում հետազոտել ենմոտ 500 երեխայի և նրանցից 327-ի համար ակնոցներ պատրաստել։ Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության՝ 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Պետրոս Օհանյանն իր խոսքում նշել է. «Արդեն 15 տարի է՝ գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Գարնանը ես եմ գալիս, աշխատում ենք բուժքույրերի հետ, վերապատրաստում նրանց, որ մինչև մեր խմբի Հայաստան գալը նախնական ուսումնասիրություն անեն և ստուգեն երեխաների տեսողությունը։ Եթե ԱԿԲԱ-ի աջակցությունը չլիներ, մեզ համար ավելի դժվար կլիներ, ավելի քիչ երեխաների կկարողանայինք ստուգել, ավելի քիչ ապակիներ գնել։ ԱԿԲԱ-ի հետ կարողանում ենք ավելի մեծացնել այն գործը, որը, ինչպես նշեցի, իրականացնում ենք վերջին 15 տարվա ընթացքում»։ Օհանյանի խումբը Հայաստանում տարեկան միջինում 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին: Ամբողջ տարվա ընթացքում Սպիտակում և հարակից 20 համայնքում հետազոտվել է մոտ 3500 երեխա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |