Գերմանացի լրագրողը €135,000 փոխհատուցում կպահանջի Թուրքիայից իրեն կալանավորելու համար![]() 30 օգոստոսի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, որն ավելի քան 1 տարի է անցկացրել թուրքական բանտում, վնասի փոխհատուցում է պահանջելու Թուրքիայի իշխանություններից: Այդ մասին հայտնել է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական բաժանմունքը: Յուջելը մեղադրում է Թուրքիային իրեն ապօրինի կալանավորելու մեջ, իսկ փոխհատուցումը գնահատում է 1 մլն թուրքական լիրա՝ մոտ €135,000, գրում է Deutsche Welle-ն: Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որն ունի Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն, կամավոր ներկայացել է Ստամբուլի ոստիկանություն 2017-ի փետրվարի 14-ին, որից հետո կալանավորվել է: Ավելի ուշ դատարանը կալանավորեց նրան՝ կասկածելով «ահաբեկչության քարոզի» և ազգամիջյան պառակտում սերմանելու մեջ: Յուջելին ազատել են 2018-ի փետրվարին, այն ժամանակ էլ նա ստացել է մեղադրյալի կարգավիճակ 2 հոդվածով: Դատավարությունը նրա գործով շարունակվում է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |