Երևանի 2800-ամյակը կտոնեն հոկտեմբերի 20-21-ին30 օգոստոսի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները կանցկացվեն ոչ թե սեպտեմբերի 29-30-ին, ինչպես որոշվել էր նախապես, այլ՝ հոկտեմբերի 20-21-ին: Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը: Որոշումը պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով, հայտնում է Aysor.am-ը: «Առաջարկվում է տոնակատարություններն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին՝ դրանք պատշաճ կազմակերպելու համար», - կառավարության անդամներին է ասել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Ավելի վաղ որոշվել էր Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները սեպտեմբերին անցկացնել, քանի որ հոկտեմբերին Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |