Շիրակի երկրագիտական թանգարանը կվերանորոգվի. Դրամահավաքը կսկսվի սեպտեմբերի 1-ին30 օգոստոսի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Շիրակի երկրագիտական թանգարանի վերանորոգման դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Դրամահավաքը կիրականացվի 1 ամիս շարունաիկ՝ «Վերադարձ 30 տարի անց. նորոգում ենք Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը» նախաձեռնության շրջանակում: Դրամահավաքի առաջին ներդրողները կլինեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները: Բոլորն առանց բացառություների իրենց մեկ միջոցառման հասույթն ամբողջությամբ տրամադրելու են Շիրակի երկրագիտական թանգարանին, հայտնում է «Հայկական ժամանակը»: Կառավարության որոշմամբ Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն անհատույց տնօրինման իրավունքով հատկացվեց թանգարանին: Այն դատարկ էր 2012-ից, երբ Գյումրու 3 բուժհաստատություններն, այդ թվում եւ վիրաբուժականը տեղափոխվեցին «Գյումրի» բժշկական կենտրոնի շենք: Հիվանդանոցի շենքը որպես թանգարան ծառայեցնելու համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու: Սկզբնական աշխատանքների համար պահանջվող գումարի չափը 50 մլն դրամ է: Շիրակի երկրագիտական թանգարանը հարուստ ժառանգություն ունի՝ մոտ 25.000 ցուցանմուշ, որոնց հիմնական մասը տարիներ շարունակ ոչ թե ցուցադրվում, այլ արկղերի մեջ պահպանվում են Գյումրու սեփական սեկտորի մի կիսախոնավ բնակարանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |