Forbes.Սամվել Կարապետյանը ՌԴ ամենաազդեցիկ մարդկանց թվում է30 օգոստոսի 2018 - 13:47 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, հայտնի ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ռուսաստանյան Forbes-ի ՌԴ ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում: Կարապետյանը վարկանիշում 95-րդն է: Ցուցակը գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ինքնաբերաբար է հայտնվել առաջին հորիզոնականում, քանի որ ըստ ամերիկյան Forbes-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում երկրորդն է: Ամենաազդեցիկ ռուսաստանցիների թվում են պաշտոնյաներ, գործարարներ, թոփ մենեջերներ, ուժայիններ: Հաշվի են առնվել այնպիսի չափանիշներն, ինչպիսիք են աշխատակիցների քանակը, ակտիվների կամ կառավարվող բյուջեի չափը, մարդկանց կյանքի վրա ազդելու հնարավորությունը, ինչպես նաև նախագահին մոտ լինելը: Գործարարներն ու ընկերությունների ղեկավարները լրացուցիչ միավորներ են ստացել, եթե հրավիրվում են նախագահի հետ ամենամյա հանդիպումներին, իսկ պաշտոնյաները՝ եթե «Միասնական Ռուսաստանի» անդամ են: «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ընդգրկվել էր նաև ՌԴ անշարժ գույքի «արքաների» Forbes-ի հերթական վարկանիշում:Կարապետյանը վաստակել է $650 մլն։Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն, 2016-ին՝ $670 մլն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |