ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչինչ չի կարող ձեռնարկել Ղարաբաղում պատմական հուշարձանների պահպանության համար

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների պահպանումը կարեւոր հարց է»,-հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Նա ընդգծել է, որ Ղարաբաղի խնդիրը քաղաքական հարց է: Ըստ Մացուուրայի, քանի որ հակամարտության կարգավորման ճանապարհին դեռեւս արդյունքներ չեն գրանցվել, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող ինչ-որ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում պատմական հուշարձանների պահպանության համար: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական կազմակերպություն չէ, ուստի ներկա փուլում մենք չենք կարող միջամտել նման հարցերին: Միեւնույն ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես միջազգային կազմակերպություն, ուշադիր հետեւում է գործընթացին»: Կ.Մացուուրան նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է փաստահավաք առաքելություն գործուղել տարածաշրջան, սակայն այցի ճշգրիտ ամսաթիվը դեռեւս անհայտ է.«Հեշտ չի լինի այդ առաքելությունն իրականացնել», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---