Զախարովա. ԼՂ հարցը պետք է լուծեն կարգավորման հետ անմիջական կապ ունեցող երկրները![]() 30 օգոստոսի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ ունեցող երկրները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, որի համաձայն Բեռլինը պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Այդ ամենը պետք է արվի՝ ընկալելով գոյություն ունեցող ձևաչափերի աշխատանքի արդյունավետությունը: Նման հայտարարությունները պետք է դիտարկել այդ գործոնները հաշվի առնելով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Օգոստոսի 24-ին Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Լեռանային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին այս հարցում»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |