ՔԿ․ Սերժ Սարգսյանի անունը նշվել է ՌԴ-ից հայ գործարարի ունեզրկման վերաբերյալ քննվող գործում30 օգոստոսի 2018 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում ռուսաստանահայ գործարար Լևոն Մարկոսի ընկերությունների բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քննվող քրգոծում մատնանշվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը՝ որպես Մարկոսի գույքն առանց վերջինիս գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձ։ Ինչպես հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը, գործը վերաբերում է «Կրեդիտ Երևան» բանկի և «Լեվ Մարսեդ» ՍՊԸ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքին։ Համապատասխան քրգործը հարուցվել է դեռևս 2009թ-ին, մեղադրյալ էր ինքը՝ Մարկոսը։ 2009-ի նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Մարկոսին կալանավորելու մասին, հայտարարվել է հետախուզում: 2009թ. նոյեմբերի 23-ին քրգործի վարույթը կասեցվել էր: 2018թ. մայիսի 18-ին Մարկոսի կալանավորումը վերացվել է, կասեցված վարույթը վերսկսվել, հունիսի 19-ին Մարկոսն ինքնակամ ներկայացել է, և նրան կրկին առաջադրվել է մեղադրանք։ Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։ Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Դերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։ Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը: ՌԴ իրավապահ մարմինները մերժել են իրեն ՀՀ էքստրադիցիայի ենթարկելու պահանջը, որից հետո այդ քրգործն ուղարկվել է ՌԴ։ Այնտեղ կատարվել է նախաքննություն, արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և քրգործը կարճվել է, ինչից հետո Հայաստանում Մարկոսի դեմ հարուցվել է նոր քրգործ: Որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը: Տվյալներն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ ՔՀԾ հանձնելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |