Ջրվեժից պարանով իջնել, թռնել ժայռերից գետը. ՀՀ-ում կզարգանա արկածային տուրիզմի նոր տեսակ31 օգոստոսի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը հայտարարել է հուլիսի հաղթող նախագիծը՝ Դանիիլ Արուտյունովի Canyoning-ը: Նախագծի նպատակն է ՀՀ-ում զարգացնել արկածային տուրիզմի նոր տարբերակ՝ կանյոնինգը: Դա արկածային զբոսանք է կիրճի և գետի մեջ։ Զբոսանքի ընթացքում պետք կլինի լողալ, ջրվեժներից իջնել պարանով, թռնել ժայռերից ջրի մեջ, սահել թեք ժայռերի վրայով, մագլցել և այլն։ Այդ ճանապարհը հնարավոր կլինի անցնել 2-6 ժամում, գետի հոսանքի ուղությամբ։ Ինչպես նշվում է, Հայաստանում արդեն կան 4 հետազոտված գոտիներ, որտեղ հնարավոր է կազմակերպել նմանատիպ ժամանց։ Հայաստանի կլիման թույլ է տալիս համապատասխան գույքի օգտագործման դեպքում զբաղվել այս գործունեությամբ տարվա մեջ մինչև 8 ամիս։ «ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |