Բիլզերյան. Բաքվի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի![]() 31 օգոստոսի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի սիրահար, «Instagram-ի արքա» և Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանն իրեն ձերբակալելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»: Բիլզերյանն այդ մասին հայտարարել է People ամսագրին տված հարցազրույցում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործէ հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ՝ Արցախ «ապօրինի» մեկնելու համար:Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»:Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով: Բիլզերյանը նշել է, որ Արցախ է այցելել մի խումբ անձանց հետ, սակայն միայն իր նկատմամբ է հետախուզում հայտարարվել: «Կարծում եմ, պատճառն այն է, որ ես հանրային կերպար եմ, իսկ ադրբեջանցիները փորձում են ինձ որպես օրինակ օգտագործել»,-հայտարարել է Բիլզերյանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղքականապես մոտիվացված: Բիլզերյանն ասել է, որ մտադիր է դիմակայել մեղադրանքներին և հավելել է, որ այժմ կենտրոնացած է աշխատանքի վրա: Բիլզերյանը հավելել է, որ մտադիր չէ երբևէ այցելել Ադրբեջան: Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ:Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից:Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ: Photo. Getty UK ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |