Մոսկվան չի հանձնի Երևանին Միքայել Հարությունյանին՝ նա 2002-ից ՌԴ քաղաքացի է![]() 31 օգոստոսի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու Երևանին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը հետախուզվում է Մարտի 1-ի գործով։ Այս մասին է հայտնում «Ինտերֆաքսը»՝ իր աղբյուրներին հղում անելով։ Վերջինիս համաձայն, ռուսական կողմը ստացել է համապատասխան դիմումն ու, նախնական որոշմամբ, մերժելու է այն, քանի որ Հարությունյանը 2002-ից ՌԴ քաղաքացի է։ Աղբյուրը չի հայտնել մանրամասներ՝ նշելով, որ հարցումն Ինտերպոլի գծով է ստացվել։ Մարտի 1-ի գործով ներգրավված է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի վրա ճնշման համար։ Կարդացեք նաև․ Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |