Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր31 օգոստոսի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահները չեն արտահանձնելու ՀՀ-ին պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին։ Ինչպես գրել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին, վերջինս 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացին չէր կարող ունենալ 2-րդ պետության անձնագիր։ Նշված մասն ուժը կորցրած է ճանաչվել միայն 2007 թվականի փետրվարի 26-ին ընդունված որոշմամբ։ Նշենք, 2005 թվականին (երբ Հարությունյանը դեռ նախարար չէր) ընդունված Սահմանադրության 85-րդ հոդվածի 4-րդ մասով ասվում է, որ «վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»՝ չնշելով, որ նրանք պիտի ունենան բացառապես ՀՀ անձնագիր։ Սակայն եթե Հարությունյանն իսկապես ստացել էր քաղաքացիություն 2002-ին, ստացվում է, որ նա մոտ 5 տարի զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |