Պեսկով. Պուտինն ու Քոչարյանը տարիներ շարունակ լավ հարաբերություններ են պահպանում![]() 31 օգոստոսի 2018 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կերմլում մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ վերջինիս տարեդարձի կապակցությամբ: Օգոստոսի 31-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 64-ամյակը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմամյա բարի հարաբերություններ ունեն: Այդ մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Գիտեք, որ տարիներ շարունակ և Պուտինը, և Քոչարյանը պահպանում են լավ հարաբերությունները, որոնք ենթակա չեն Հայաստանում կատարվող որևէ իրադարձության ազդեցության»,-ասել է Պեսկովը լրագրողներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։Այս մասին է հայտնում Կրեմլի պաշտոնական վեբկայքը։Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով ու մեղադրվում սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ։ 2-րդ նախագահը գործը քաղաքական է որակում։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |