Կենդանաբանական այգին անցնում է աշնանային ռեժիմի՝ 1 ժամ շուտ կփակվի![]() 31 օգոստոսի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմին: Այգին կշարունակի գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00: Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00: Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում: Կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |