Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր![]() 31 օգոստոսի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի օր: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ: Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, որն անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին, քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարևոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությանը, ուստի այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,-նշում է Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրենդը: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան կարևորել է Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգության պահպանումը: «Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը ևս Ֆրեզնոյի համար կարևոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,-նշել է նա: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ ուրախալի կլինի, եթե Ֆրեզնոյի քաղաքապետարանի որոշումը օրինակ ծառայի նաև Երևանի քաղաքապետարանի համար և այստեղ էլ օգոստոսի 31-ը հռչակվի Սարոյանի օր: «Սարոյանն ասում էր՝ «Բոլոր մարդիկ պետք է մեռնեն, բայց միշտ մտածել եմ, որ իմ դեպքում բացառություն կարվի»: Այո՛, փաստացի այդ բացառությունն արված է, մեծանուն գրողը միշտ կլինի կենդանի՝ իր թողած մեծ ժառանգությամբ»,-ասել է Հակոբ Հակոբյանը: Օգոստոսի 31-ին նշվում է մեծանուն գրողի 110-ամյակը, իսկ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում իր դռները կբացի գրողի տուն-թագարանը՝ «Սարոյան Հաուսը»: Սարոյանի տունը գնելու և այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է: Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնել էր 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ: Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |