«Երկիր Ծիրանիի» որոշ անդամներ դուրս են եկել կուսակցությունից![]() 31 օգոստոսի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտարարել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: Նրանք են՝ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը: Մարինե Խաչատրյանը Երեւանի ավագանու անդամ է: Որպես պատճառ նշվում է խոսքի և գործի անհամապատասխանությունը: «Որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար» ,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են վերոնշյալ անձինք։ Մարինե Խաչատրյանը Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից է՝ երբ դահլիճ էին բերվել սրվակներ Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրով: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |