Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է երկրների «ռազմավարական գործընկերության» մասին

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է երկրների «ռազմավարական գործընկերության»  մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած հանդիպմանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթն ու շնորհակալություն հայտնել Ալիևին այցի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք համագործակցության շատ մեծ շրջանակ ունենք, և անվանում ենք դա ռազմավարական գործընկերություն: Հարաբերությունները զարգանում են և քաղաքական, և տնտեսական ուղղություններով»,-ասել է Պուտինը՝ նշելով նաև ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջև:

«Քաղաքացիական նշանակության արտադրանքի վաճառքն աճել է 20 տոկոսով, դա լավ է, դա լավ ցուցանիշ է: Սակայն, բնականաբար, մենք միշտ ունենք խոսելիք, և ես շատ ուրախ եմ, որ դուք ընդունեցիք հրավերն ու այժմ Ռուսաստանում եք»,-ասել է Պուտինը:

Պուտինն ու Ալիևը բանակցությունների ավարտին համագործակցության ընդլայնման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, հիմնականում տնտեսական գործակցության մասին: Նախատեսվում է Ադրբեջանում ռուսական մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահները քննարկվելու են Անդրկասպյան գազամուղի, Լեռնային Ղարաբաղի, զենքի մատակարարումների և այլ հարցեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---