«Արսենալի» համար Բաքու մեկնելու հարցում առաջնայինը Մխիթարյանի անվտանգությունն է![]() 3 սեպտեմբերի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել Ադրբեջանի «Ղարաբաղ» անվանումով ակումբի հետ հանդիպմանը, քանի որ ՀՀ քաղաքացի է: «Մեր բոլոր ֆուտբոլիստների և աշխատակիցների անվտանգությունն ու ապահովությունը միշտ մեր առաջնայնություններից գլխավորն է եղել: Մենք կքննարկենք իրավիճակն ու կխոսենք ֆուտբոլիստի հետ, որից հետո որոշում կկայացնենք»,-ասել է «Արսենալի» մամուլի քարտուղարը՝ անդրադառնալով «Ղարաբաղի» հետ հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության հարցին: ՈւԵՖԱ-ն խոստացել է օգնել Մխիթարյանին, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ կստացվի: «Դա ստանդարտ կարգ է, երբ ՈւԵՖԱ-ն պաշտոնական նամակներ է հղում ազգային ասոցիացիաներին, ակումբերին ու երկրների դեսպանատներին՝ նպատակ ունենալով աջակցել ֆուտբոլիստներին ՈւԵՖԱ հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու համար վիզա ստանալու հարցում»,-հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը: Իր հերթին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս է հայտնել, որ Մխիթարյանը կկարողան մասնակցել ադրբեջանական ակումբի հետ խաղին: «Շատ կցանկանայի հավատալ, որ Հենրիխը կկարողանա մեզ հետ մեկնել Բաքու: Եթե խնդիրն ունի լուծում, գերազանց կլիներ այն կիրառել: Հենրիխի հետ այդ հարցի շուրջ ես դեռ չեմ խոսել»,-ասել է նա: 2015/16թթ. խաղաշրջանում, երբ Մխիթարյանը հանդես էլ գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, նա չմասնակցեց ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին: Այն ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ կտան մուտքի արտոնագիր Մխիթարյանին, սակայն ի վերջո Մխիթարյանը չմեկնեց Բաքու անվտանգության նկատառումներից ելնելով: «Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլում կհանդիպի «Ղարաբաղի», «Սպորտինգի» և «Վորսկլայի» հետ: «Վորսկլայում» նույնպես հայ ֆուտբոլիստ կա՝ կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը: Եվրոպայի լիգայի եզրափակիչն ընթացիկ խաղաշրջանում անցնելու է Բաքվում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |