182 մլն դրամ ՝ հացահատիկի ցանքատարածությունների աճին 3 սեպտեմբերի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 182 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ գոտու 37 համայնքի հողօգտագործողներին՝ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և արտադրության ծավալների ավելացման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է 1 հեկտարի հաշվով սահմանել 60,000 դրամ: Նախագծով կանխատեսվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների մոտ 10% աճ: Համաձայն 2017 թվականի հողային հաշվեկշռի՝ հանրապետության 446,000 հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում մոտ 34 %-ը կամ 151,000 հեկտարը: Հայաստանի Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 %-ը ներկրվում է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |