Բրազիլիայի ազգային թանգարանն այրվել է. Կորուստներն անդառնալի են![]() 3 սեպտեմբերի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախկին թագավորական պալատը, որն ավելի ուշ՝ 200 տարի առաջ, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI կողմից վերածվել էր Բրազիլիայի ազգային թանգարանի, սեպտեմբերի լույս 3-ի գիշերն այրվել է: Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է, որ կորուստները չափազանց մեծ են, դրանք գնահատելու համար, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով: «Ազգային թանգարանի հավաքածուի կորուստն անդառնալի է Բրազիլիայի համար: 200 տարվա աշխատանք, հետազոտություններ և գիտելիքներ են կորսվել»,-գրել է նա Twitter-ում: Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում մոտ 20 մլն նմուշ կար, այդ թվում անտրոպոլոգիայի, հնագիտության, ազգագրության, երկրաբանության ոլորտներից: Ներկայացված էր նաև Հին Եգիպտոսի ցուցադրությունը՝ մումիաներով և սարկոֆագներով, որը կայսր Պեդրու Առաջինի հավաքածուն էր, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն, ինկերի մշակույթը և այլն: Photo: Ricardo Moraes / Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |