Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը քննադատել է Ռոնալդուին 3 սեպտեմբերի 2018 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Զլատկո Դալիչը քննադատել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին հրաժարվել է մեկնել ՈւԵՖԱ վարկածով նախորդ խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությանը: «Նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել Ռոնալդուի մերժումը: Այդ ամենն ապացուցում է, որ ես իրավացի էի՝ Ռոնալդուն էգոիստ է, ես երբեք չէի ցանկանա տեսնել նրան իմ թիմում: Նա կարծում է. «Կարևոր չէ՝ կհաղթենք, թե կպարտվենք, կարևորն այն է, որ ես գոլ խփեմ»,-հայտարարել է Դալիչը, գրում է Lenta.ru-ն Four Four Two-ի վրա հղումով: ՈւԵՖԱ-ն նախորդ խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Ազգային թիմի կազմում Մոդրիչը դարձավ 2018-ի աշխարհի փոխչեմպիոն: Կիսապաշտպանը ճանաչվել է մունդիալի ամենալավ խաղացողը: Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի մրցանակին է արժանացել 2014-ին, 2016-ին և 2017-ին: Ամռանը 33-ամյա հարձակվողը «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս» 100 մլն եվրոյով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |