Բաբլոյան. ՀՀ-ն մասնակցելու է Սիրիայի վերականգնողական աշխատանքներին 3 սեպտեմբերի 2018 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմիի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցել Սիրիայի վերականգնողական աշխատանքներին, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է արդյունավետ գործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Արա Բաբլոյանը կարևորել է նաև միջխորհրդարանական գործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների և միջոցառումների համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |