Երևանի ավագանու ընտրություններին 12 ուժ կմասնակցի. Մեկն ինքնաբացարկ է հայտնել![]() 3 սեպտեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 12 քաղաքական ուժի ցուցակ է գրանցել, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը: Այսպիսով, մասնակցելու է 8 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք՝ «Ռեֆորմիստների» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Լույս» կուսակցությունների դաշինքը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը: Հայտ ներկայացրած կուսակցություններից մեկը՝ Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը, հետ է վերցրել ընտրության մասնակցության հայտը: Ավագանու ընտրությունների քարոզարշավը սեպտեմբերի 10-21-ն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |