ՊՆ խոսնակ. Հակառակորդին չի հաջողվել որևէ էական վնաս պատճառել Տավուշում հայկական դիրքերին

ՊՆ խոսնակ. Հակառակորդին չի հաջողվել որևէ էական վնաս  պատճառել Տավուշում հայկական դիրքերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմին չի հաջողվել որևէ էական վնաս հասցնել Տավուշի մարզի հայկական դիրքերին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 2-ին սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի գնդակոծությանը:

«Գնդակոծութան հետևանքով որևէ էական վնաս չեն կարողացել հասցնել հայկական դիրքերին»,- ասել է Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ՝ Բաղանիս և Ոսկեվան համայնքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---