Արագածոտնի նախկին մարզպետը յուրացրել է ջրագծի կառուցման գումարը (վիդեո) 4 սեպտեմբերի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չարաշահումներ է արել մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ մոտ 30 մլն դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել է 29 մլն դրամի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր։ 4 օր հետո, մարզպետի կարգադրությամբ ձևավորվել է շինարարական օբյեկտների աշխատանքին հետևող հանձնաժողով։ Նախնական տվյալներով՝ որոշ ժամանակ անց «Գրէդշին» ընկերության տնօրինությունը իրականությանը չհամապատասխանող հավելագրումներ կատարելով՝ պատրաստել է շինարարական աշխատանքները ավարտելու վերաբերյալ կեղծ ավարտական ակտ։ Մարզպետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հորդորել է հանձնաժողովի նախագահին ու անդամներին՝ հաստատել ավարտական ակտը։ Ապա, 2016 թ․ հունվարի 21-ին մարզպետն ինքն է ստորագրությամբ հաստատել հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների չստորագրած, որոշ անդամների կեղծ ստորագրությամբ կամ համայնքի ղեկավարի պարտադրանքով ստորագրված ավարտական ակտը։ Արդյունքում՝ «Գրէդշին» ընկերությունը յուրացրել է 10,6 մլն դրամ։ Առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |