ՀԱԵ Վրաց թեմը վրդովված է «Սուրբ Նորաշեն» եկեղեցու նկատմամբ ոտնձության առումով

PanARMENIAN.Net - Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմն անհանգստություն եւ վրդովմունք է հայտնում Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Վրաստանում ՀԱԵ թեմի մամլո ծառայությունում:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին որպե ս ՀԱԵ եկեղեցի եւ հիմնադրման օրվանից մտնում էր Վրաստանում հայկական թեմի կազմի մեջ: XX դարի 30-ական թվականներին եկեղեցին մյուս կրոնական կառույցների հետ միասն փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց այն իր օրինական, պատմական տիրոջը:



«Վերջին օրերին Հայր Տարիելն ու իր գլխավորած մի խումբ աշխատավորներ մետաղյա ցանկապատ են կառուցում Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) համար բնորոշ կրոնական խորհրդանշաններով` Սուրբ Նորաշեն եկեղեցին եւ նրան հարակից տարածքների սահմանգծման նկատմամբ: Հայկական թեմը տվյալ քայլը դիտարկում է որպես Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի այլ չորս եկեղեցիների պատկանելության մասին հարցի քաղաքակիրթ կարգավորման վերաբերյալ ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի միջեւ հաստատված համաձայնության խախտում: Արժէ նշել, որ Հայր Տարիելը հայտնել է, որ մոտ ժամանակներում մտադիր է «վերականգնողական» աշխատանքներ սկսել եկեղեցու ներսում, ինչից հետո այնտեղ անցկացնելու են Վրաց ուղղափառ եկեղեցու Պատարագները:



Վերը նշվածի համաձայն, Վրաստանում ՀԱԵ թեմը պաշտոնապես, գրավոր կարգով դիմել է ՎՈՒԵ-ի Պատրիարքարան, ինչպես նաեւ համապատասխան պետական կառույցներ, որոնք մինչեւ հիմա քայլեր չեն ձեռնարկել այդ գործողությունները կանխելու համար, ինչը դժգոհություն է առաջացրել ՀԱԵ Վրաց թեմի հայ ծխականների շարքում, ովքեր տվյալ երեւույթը դիտարկում են որպես կրոնի ազատության եւ կրոնական իրավահավասարության սահմանադրական իրավունքների ոտնահարում:



Հայկական թեմը հիշեցնում է համաձայնության մասին, պնդում է հետեւել դրան, հակառակ դեպքում, իրադարձությունների զարգացումը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել»,- հաղորդում է Վրաստանում ՀԱԵ թեմի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---