Instagram-ում ու Facebook-ում զանգվածային խափանում է գրանցվել 4 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը զանգվածային խափանում է տեղի ունեցել Instagram և Facebook սոցցանցերում, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված Facebook Messenger-ում: Խափանումներն արձանագրվել են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում: Twitter-ում օգտատերերը գրում էին, որ չեն կարողանում լայքեր դնել և մեկնաբանություններ գրել Facebook-ում, ինչպես նաև օգտվել Instagram-ից, գրում է Meduza-ն Downdetector ծառայության վրա հղումով: Նաև տեղեկություններ են ստացվել WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանման վերաբերյալ: Ըստ Downdetector-ի, այս դեպքում խափանումները հիմնականում գրանցվել են Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում: Ըստ ծառայության, գիշերը ժամը 4-ի սահմաններում, օգտատերերն արդեն դադարել են բողոքել զանգվածային խափանումներից: Instagram-ը և WhatsApp-ը, ինչպես նաև Facebook Messenger-ը, պատկանում են Facebook-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |