Բիզնես զարգացման «Ստեղծարար միտք» ծրագիրը մեկնարկել է. ԿԳՆ-ն, մշնախը և Բրիտանական խորհուրդը հուշագիր են ստորագրել 4 սեպտեմբերի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է «Ստեղծարար միտք» (Creative Spark) ձեռներեցության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը ստեղծարար ոլորտում, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: ՀՀ-ն ծրագրում ընդգրկված 7 երկրից մեկն է: Ծրագրի մեկնարկը տրվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Եռակողմ հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պետական ու մասնավոր բուհերի ռեկտորներ: Կարևորելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես արվեստի և կրթության ոլորտներում ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է: «Այս նախաձեռնությունը կարևոր է այն առումով, որ մենք, արվեստի ոլորտում ունենալով մեծ հաջողություններ, չունենք դրա առևտրայնացմամբ և վաճառքով զբաղվող մասնագետներ: Այս իմաստով համապատասխան գիտելիքն ու հմտությունը ոլորտի զարգացման համար շատ կարևոր են»,- նշել է ԿԳ նախարարը: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ նախարարությունը աջակցում է ստեղծարար ձեռնարկատիրության զարգացմանը միտված ցանկացած մտքի: «Ամեն ջանք կներդնենք, որպեսզի այն հաջողի: Ողջունելի է «Ստեղծարար միտք» ծրագրում ներառված արվեստի և մշակույթի ուղղությունների բազմազանությունը»: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը շեշտել է, որ կրթության և մշակույթի ոլորտների աջակցությունն իրենց առաջնահերթություններից է, և այս իմաստով ծրագիրը բացառիկ է, քանի որ միահյուսում է երկու ոլորտները և նպաստում ընդհանուր խնդիրների լուծմանը: «Ստեղծարար միտք» (Creative Spark) հնգամյա ծրագիրը հենվում է Մեծ Բրիտանիայի առաջատար փորձի վրա և կարող է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատությունների գործակցությանը: Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներից առաջինով նախատեսվում է ծրագրում ներգրավված յոթ երկրում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն Միացյալ Թագավարության համալսարանների հետ: Երկրորդը ուսանողների և ստեղծարար ձեռներեցների համար համապատասխան հմտությունների ուսուցանումն է՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում: Երրորդն առցանց դասընթացների միջոցով ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանումն է: Միացյալ Թագավարության ձեռնարկատիրական կրթության փորձի հիման վրա մշակվելու է ուսումնական ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ տարածաշրջանի ավելի քան 10,000 ուսանող: Հայաստանի բուհերը, ի թիվս անդամ երկրների այլ բուհերի, համագործակցելով Միացյալ թագավորության գործընկեր բուհերի հետ, կարող են դիմել ծրագրի շրջանակներում ստեղծված ֆոնդին` ակնկալելով տարեկան մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ ֆինանսավորում: «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրով ստեղծարար ոլորտ կարող են դիտարկվել գովազդը, ճարտարապետությունը, դիզայնը, ֆիլմարտադրությունը, երաժշտությունը, նորաձևությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, հեռուստատեսությունը և ռադիոն, արհեստագործությունը, ծրագրավորումը և այլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |