Հայաստանը զգուշավոր քաղաքականություն է վարում Իսրայելի հանդեպ16 մայիսի 2008 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի եւ Թուրքիայի ակտիվ ռազմա-քաղաքական համագործակցությունը, Իսրայելի եւ Ադրբեջանի տնտեսական կապերը ստիպում են Հայաստանին, որը չունի իր տարածքում ազդեցիկ հրեական համայնք, զգուշավոր քաղաքականություն վարել հրեական պետության հետ: Այդ մասին գրում է Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների հարցերի բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը «Իսրայել` կովկասյան հեռանկարներ» հոդվածում: Ըստ նրա, Իսրայելին ակնհայտորեն ձեռնատու չէ Իրանի համագործակցությանը Հայաստանի հետ, առավել եւս որ Հայաստանում կան Թեհրանի հետ մերձեցման ազդեցցիկ կողմնակիցներ: «ԱԳ նախարարությունների առաջին լուրջ շփումները եղան միայն 1990-ականների վերջում: Երկկողմ հարաբերությունների հետխորհրդային շրջանում եղել են նաեւ դրամատիկ շրջաններ: 2002թ. Իսրայելի դեսպանը Վրաստանում` Ռիվկա Կոենը հրապարակայնորեն հրաժրվեց դիտարկել 1915թ. ողբերգությունը որպես Հայոց ցեղասպանություն: Եթե խոսենք Մերձավոր Արեւելքի մասին, ապա Իսրայելում շատերին դուր չի գալիս հայկական ԶԼՄ-ների դիրքորոշումը` 2006 լիբանանյան արշավի եւ 2000թ. Ալ-Աքսայի ինտիֆադայի լուսաբանման հարցում: Այնուամենայնիվ, 2005թ. Իսրայել այցելեց 80 հոգուց կազմված հայկական պատվիրակությունը, որոնց թվում էին նաեւ ՀՀ այժմյան նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ Իսրայելում 2000 թ. ի վեր նախաձեռնվեց «Իսրայել-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խումբը: Նրա առաջին նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերի խոսքերով, «Իսրայելն ու Հայաստանը կարող են գործընկերներ դառնալ բարձր տեխնոլոգիաների մշակման եւ իրացման գործում: Անհրաժեշտ է օգտագործել այն փաստը, որ Իսրայելը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում հայ-տեկի արտահանման գծով, իսկ Հայաստանը միշտ հայտնի է եղել իր էլեկտրոնային ոլորտի մասնագետներով եւ ծրագրավորողներով»,-ասում է Մարկեդոնովը, գրում է politcom.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |