2-րդ երեխայի միանվագ նպաստը կեռապատկվի՝ դառնալով 150,000 դրամ 5 սեպտեմբերի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի՝ գործող 50,000 դրամից դառնալով 150,000 դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016 թվականներին երկու կարգաթիվ ունեցող ծնված երեխայի թիվը կազմել է համապատասխանաբար՝ 16,051, 15,850, 15,032: 2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը մոտ 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018 թվականի հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի մոտ 375 մլն դրամ, իսկ 2019 թվականին և հետագա տարիների համար` տարեկան մոտ 1,5 մլրդ դրամ: Նախագիծը միտված է 2-րդ երեխան ունենալ պատրաստվող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Դրա հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Համաձայն դեռևս գործող կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50,000 դրամ: Նոր կարգով երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում նույնպես կհատկացվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |