Հզոր թայֆուն Ճապոնիայում. 9 զոհ կա 5 սեպտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում 9 մարդ է մահացել վերջին 25 տարում ամենահզոր «Ջեբի» թայֆունի հետևանքով, ավելի քան 300 տուժած կա: Մոտ 3000 մարդ գիշերն անցկացրել է Կանսայ միջազգային օդանավակայանի տարածքում, որը կառուցված է Օսակայի նեղուցի մեջտեղում՝ արհեստական կղզու վրա: Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը սեպտեմբերի 4-ին, նավի հետ կապված միջադեպից հետո, երբ քամու հուժկու հարվածը նավը նետել է օդանավակայանը Իձումիսանո քաղաքին կապող կամրջի վրա: Տանկերում անձնակազմի 11 անդամներն էին: Նրանց հաջողվել է փրկել, տուժածներ չկան, գրում է Deutsche Welle-ն ճապոնական NHK հեռուստաալիքի վրա հղումով: Սեպտեմբերի 5-ին Կանսայ օդանավակայանի աշխատանքը չի վերսկսվել, չեղարկվել է 162 չվերթ: Թռիչքուղիներից մեկն ու տերմինալի առաջին հարկը հեղեղվել են: Երկրի արևմուտքում մոտ 1,3 մլն տնային տնտեսություն զրկված է էլեկտրականությունից: Թայֆունը սեպտեմբերի 4-ի կեսօրին առաջինը հարվածել է Սիկոկու կղզուն, հետո Ճապոնիայի գլխավոր կղզուն՝ Հոնսյուին: Քամու առանձին պոռթկումների ուժգնությունը հասնում է ժամում 162 կմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |