Օգոստոսին «Զվարթնոցում» ուղևորահոսքը ռեկորդային էր![]() 5 սեպտեմբերի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի օգոստոս ամսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329,665 ուղևոր, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11,837 ուղևոր: ՀՀ երկու օդանավակայանում միասին սպասարկվել է 347,492 ուղևոր՝ գերազանցելով 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը 18,5%-ով: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1,87 մլն ուղևոր, որը 12,3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ի դեպ, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11%-ով աճել են նաև թռիչք- վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |